Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 01
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 79-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով,  «Նորմատիվ իրավական ակտերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7-ի «Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասը, Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի հետ փոխանակելու և փոխանակված հողատարածքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 79-Ա որոշման 2-րդ կետը շարադրվել նոր խմբագրությամբ՝

<<2.Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Անդրանիկ, Ալիսա, Սվետլանա և Ստելլա Շահնուբարյաններին պատկանող  0,119 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0016-0004) փոխանակել Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 12 հասցեի 0,12000հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0024) հետ:>>: 

    2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.79 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner