Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Խ ԵՎ Մ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ–ի տնօրենի 2025 թվականի մայիս 30–ի դիմումը 1 Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Այգեստան փողոցի թիվ 51/1 հասցեում գտնվող 0,026 հա մակերեսով հողամասի, Գորիս համայնքի և «Խ ԵՎ Մ ԸՆԿԵՐՆԵՐ» ՍՊԸ–ի հետ 2019 թվականի նոյեմբերի 07-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 2–րդ և 5․1․–րդ կետերում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգել 10 (տասը) տարի ժամկետով՝ մինչև 2035 թվականի հուլիսի 14-ը:
2) Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարը 1քմ–ի համար 140 (մեկ հարյուր քառասուն) ՀՀ դրամի փոխարել սահմանել 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ |