Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-իթիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և Հայաստանի Հանրապետության  կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը  և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 
  
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Վերշեն գյուղի 300,0 քմ և Գորիս քաղաքում գտնվող 6,4քմ հողատարածքները՝ ընդհանուր 306,4քմ մակերեսով հողատարածքը՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20,0քմ հողատարածք  կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
 
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  
 
  |