Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ, 72-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի 08.09.2015թ-ի Ե-3764-09 գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի)80.5քմ ընդհանուր մակերեսով 6 սենյակ վարձակալությամբ տրամադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնին՝ 3 տարի ժամկետով, տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Ուժը կորցրած ճանաչել Գորիսի համայնքի ավագանու 2012թ-ի հունիսի 29-ի <<ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Սյունիքի մարզային բաժնին անհատույց, նպատակային օգտագործման պայմանով տարածք տրամադրելու մասին>> թիվ 32-Ա որոշումը: |