Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի <<Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին>> N 551 որոշմամբ, հիմք ընդունելով Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 110 տան բնակիչ Անատոլի Տոդորովի դիմում-խնդրանքը և Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Տալ համաձայնություն Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 110 հասցեի շենքի մուտքի պատին <<Վաստակավոր բժիշկ>> Արևհատ Մալինցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու համար։
|