Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի կետերով, 66-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 6-րդ, 13-րդ կետի բ/ ենթակետը և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը1. Արզումանյան փողոցում Արմիդա Փարսյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական հողատարածքի ընդլայնման նպատակով, տարածքին կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Արզումանայն փողոցի թիվ 1/7 հասցեի 40.0քմ հողատարածքը /ծածկագիր 09-003-0005-0057վկայական N 06092013-09-0013/ , որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արմիդա Փարսյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ: |