Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 161-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Մարտին Ասրյանի (ՀՎՀՀ 77902243) ոգելից խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Մարտին Ասրյանի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 2 հասցեում գտնվող առևտրի կրպակում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: