Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի 1053-Ն որոշմամբ, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8 , դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Տալ համաձայնություն Գորիս քաղաքի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանին կից տարածքում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների, հասարակության ու պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձանց հուղարկավորությունը կազմակերպելու համար պանթեոն կառուցելու նպատակով 2000քմ մակերեսով հողամաս առանձնացնելուն:
2.Հաստատել Գորիս քաղաքի պանթեոնի կառուցապատման հատակագիծը՝ համաձայն հավելվածի:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |