Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 32-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2016 թվականի N 32-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0032ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՍԻՍ ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենագրքի 63-րդ, 66-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2016 թվականի մայիսի 26-ի «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչներ սահմանելու մասին» թիվ 550 որոշումներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի 19.07.2015թ. թիվ 22 եզրակացությունը, Գորիս քաղաքի Կոմերիտմիության փողոցի թիվ 21 հասցեի բնակիչ` Մ.Ղևոնդյանի 12.02.2016թ. դիմումը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 8/25 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մասիս Ղևոնդյանին պատկանող (անշարժգույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` թիվ 2554500, տրված` 22.12.2011թ.) հասարակական շինության ընդլայնման նպատակով, հասարակական շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Արզումանյան փողոցի 8/7 հասցեի 0.0032հա հողամասը /ծածկագիր 09-003-0237-0040, վկայական` թիվ 15072016-09-0011, տրված 15.07.2016թ./, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մասիս Ղևոնդյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ:


Կողմ -8

ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐԱՄ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԳԵՎՈՐԳ ԲՈԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(5.41 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner