Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 126-Ա որոշումը
1․ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամաս 10 շենքի հարևանությամբ թիվ 8 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման 0,001984 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր 09-003-0213-0027), Գորիս համայնքի և Համեստ Ղազարյանի հետ 2013թվականի փետրվարի 1-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի 2–րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը․
1) Կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգել 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ մինչև 2050 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Համեստ Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2013 թվականի փետրվարի 1-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3. Սահմանել, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Համեստ Ղազարյանի միջոցների հաշվին:
4․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: