Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2025 թ.

ՆԱԽԿԻՆ ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 62-Ա որոշումը

1․ Հաշվի առնելով, որ Գորիս համայնքը հանդիսանում է նախկին Քարահունջ համայնքի իրավահաջորդը, նախկին Քարահունջ համայնքի և «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ–ի հետ 2015 թվականի հունիսի 08-ին կնքված սարքավորումների տեղադրման թույլտվության պայմանագրի 3․1–րդ և 10․1–րդ կետերում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 10 (տասը) տարի ժամկետով՝ մինչև 2035 թվականի հունիսի 08-ը,

2) Ամսական վարձավճարի չափը 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամի փոխարեն սահմանել 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։

2. «ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2015 թվականի հունիսի 08-ին կնքված սարքավորումների տեղադրման թույլտվության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։

3. Սահմանել, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո դադարում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

4. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner