|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 հունիսի 2021 թվականի N 51-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ԳԱԳԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 2021 թվականի ապրիլի 28-ի N92 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Գագիկ Հայրումյանի դիմում-խնդրանքը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը, ըստ որի նախատեսվում է Գագիկ Հայրումյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.0800 հեկտար /09-096-0381 կադաստրային ծածկագրով/ այլ հողատեսքը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ՝ բնակելի տուն կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -10 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(490.09 Կբ)
|
 |
(674.84 Կբ)
|
 |
(584.03 Կբ)
|
 |
(1.23 Մբ)
|
 |
(725.95 Կբ)
|
 |
(1.09 Մբ)
|
 |
(827.75 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|