Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76 հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1․ՀՀ Այունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից՝ բաց մրցույթով, կառուցապատման իրավունքով տրամադրել հետևյալ հողամասերը.
1․1 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 5/1 հասցեում գտնվող 33,0քմ մակերեսով հողատարածքը (վկ. ծածկ. 09-003-0072-0040), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ ժամանակավոր առևտրային տաղավար տեղադրելու նպատակով:
1․2Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի փողոց թիվ 1/66 հասցեում գտնվող 40.0քմ մակերեսով հողատարածքը (վկ. ծածկ. 09-003-0110-0007), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ ժամանակավոր առևտրային տաղավար տեղադրելու նպատակով:
1․3 Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 17/4 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով հողատարածքը (վկ. ծածկ. 09-003-0209-0056), տրամադրել կառուցապատման իրավունքով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ, 5 /հինգ/ տարի ժամկետով՝ ժամանակավոր առևտրային տաղավար տեղադրելու նպատակով:
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: