Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ, 66-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ, հիմք ընդունելով <<Դիանա ԻՎՎ>> ՍՊԸ-ի տնօրեն՝ Վաչագան Գալստյանի 15.07.2015թ-ի դիմումը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. «Դիանա ԻՎՎ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արցախյան խճուղու թիվ 30 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող 6-րդ թաղամասի թիվ 30/3-7 հասցեի 264.6ùÙ հողատարածքը /ծածկագիր 09-003-0262-0038,վկայական N190022014-09-0049, տրված՝ 19.02.2014թ./, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով,ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դիանա ԻՎՎ» ՍՊԸ-ին, 1քմհողիգինը` 810 դրամ: |