Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12.
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎՈՎ 120 ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ՝ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՄԱԼՈՒԽ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, հիմքը ընդունելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից լիազորված «Ռեդինետ» ՓԲԸ-ի 2021 թվականի մարտի 12-ի թիվ 1103 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 0, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 0

1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր թվով 120 հենասյուներն օպտիկական մալուխ անցկացնելու նպատակով տրամադրել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին 10 /տասը/ տարի ժամկետով, հետևյալ տեղանքներում

  • Քաղաք Գորիս - հեռուստաաշտարակից մինչև M12 մայրուղի (հուշարձան) ընկած հատված - 15 /տասնհինգ/ հատ - կառուցապատման իրավունքով, ընդհանուր 30,0քմ մակերեսով 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 ՀՀ դրամ՝
  • Քաղաք Գորիս - Ավանգարդ փողոց - 29 /քսանինը/ հատ, ք. Գորիս - Գ. Նժդեհի փողոց -11 /տասնմեկ/ հատ, ք. Գորիս - Մ. Մաշտոցի փողոց - 49 /քառասունինը/ հատ, գ. Վերիշեն - 21 /քսանմեկ/ հատ, գ. Ակներ - 10 /տասը/ հատ - ընդհանուր թվով 120 հատ, օգտագործման նպատակով` վարձավճար սահմանելով տարեկան 432000 /չորս հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ ( յուրաքանչյուր հենասյան համար 3600 ՀՀ դրամ)

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(939.59 Կբ)
(802.58 Կբ)
(2.09 Մբ)
(1.89 Մբ)
(2.34 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner