Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 61-Ա որոշումը
1․ Գորիս համայնքի և ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ 2022 թվականի հուլիսի 22-ին կնքված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գուսան Աշոտի թիվ 24 հասցեի վարչական շենքի (վկ.` 1234659, կոդ. համ.` 09-003-2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 206,8 քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքի վարձակալության պայմանագրի 1.2 կետում կատարել փոփոխություն և գործողության ժամկետը երկարաձգել 10 /տասը/ տարի ժամկետով՝ մինչև 2037 թվականի հուլիսի 22-ը։
2. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել համաձայնագիր՝ 2022 թվականի հուլիսի 22-ին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3. Սահմանել, որ անշարժ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
4․ Սահմանել, որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո դադարում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
5. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: