Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ–ի տնօրենի դիմումը 1 Տալ համաձայնություն․
1) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցի 1/3 հասցեում գտնվող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,0006 հա մակերեսով հողամասի, Գորիս համայնքի և «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ–ի հետ 2022թվականի ապրիլի 27-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամատրման պայմանագրի ժամկետը երկարաձգել 5 /հինգ/ տարի ժամկետով՝ մինչև 2032 թվականի ապրիլի 27-ը։
2) ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 175/35 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0006 հա մակերեսով հողամասի, Գորիս համայնքի և «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ–ի հետ 2022թվականի ապրիլի 27-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամատրման պայմանագրի ժամկետը երկարաձգել 5 /հինգ/ տարի ժամկետով՝ մինչև 2032 թվականի ապրիլի 27-ը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|