Այսօր: Հինգշաբթի, 30 Մարտի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 199-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2023 թվականի N 199-Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Գորիս համայնքի բյուջեն հաստատելու մասին» թիվ 162-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 22-ի թիվ 42-Ն որոշումը, «Գորիս համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման» համայնքային  հանձնաժողովի 2023թ փետրվարի 20-ի նիստի եզրակացությունը և «Գորիս համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող» մշտական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 10-ի նիստի եզրակացությունը

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Գորիս համայնքի բյուջեն հաստատելու մասին» թիվ 162-Ն որոշման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվից, Գորիս համայնքի բնակչուհի Արուսյակ Եփրեմի Ղահրամանյանին տրամադրել 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն։

2.Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(815.54 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 17

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner