Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ հաստատաված կարգի 3-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարության N 04/11.1/1538-15 - 31/03/2015 գրությունը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 Հրազդան-Շինուհայր 220կվ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար երկու հենասյունների տեղադրման նպատակով 0.02425հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ և 0.02725հա ջրային նշանակության հողերի նպատակային և գործառնական նշանակության հողերը փոխադրել համապատասխանաբար էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային և էներգետիկայի օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ: |