Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի «Գորիս» սպասրկման գրասենյակի պետի 2021 թվականի դեկտեմբերի 21-ի գրությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 22 հասցեի վարչական շենքից` 151.5 քմ (վկ.` 674137, կոդ. համ.` 003) (համաձայն սխեմայի) ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության Հանրապետության կադաստրի կոմիտեի «Գորիս» սպասարկման գրասենյակին՝ 5 տարի ժամկետով:
- Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|