Քննարկելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գորիս համայնքի ավագանուն ուղղված 16․10․2025թ․ 01/3983-2025 գրությունը՝ Գորիս համայնքի ավագանին արձանագրում է․ 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի N 03/2025-Ա/Վ եզրակացության և դրան կազմմանն ուղղված գործողությունների վիճարկման հիմքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գորիս համայնքի ավագանուն ուղղված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 16․10․2025թ․ 01/3983-2025 գրության քննարկման անհնարինությունը։
2. Իր պատրաստակամությունը՝ քննարկելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 16․10․2025թ․ 01/3983-2025 գրությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի N 03/2025-Ա/Վ եզրակացության և դրան կազմմանն ուղղված գործողությունների վիճարկման առնչությամբ եզրափակիչ դատական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո։ |