Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34, 34.2, 35.զ) կետերը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 12, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Օրբելյանների փողոցի թիվ 37/6 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող 27.2քմ հողատարածքը /1քմ հողի տարեկան վարձավճարը` 400դրամ/ վարձակալության իրավունքով և հողատարածքում կառուցված 27.2քմ արտաքին /23.2քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը /1քմ շինության գինը` 1100դրամ/ /ծածկագիր 09-003-0078-0047-001 վկայական N28032013-09-0242/ ուղղակի վաճառքով տրամադրել Վահան Գալստյանին: 2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |