Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ) ԵՎ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի օգոստոսի 25-ի №01/05/06065 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1.  ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 1-ին փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող 0,1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողատարածքն (վկայական՝ N 13032023-09-0062) առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք կառուցելու նպատակով, անհատույց սեփականության իրավունքով  օտարել (նվիրաբերել) Հայաստանի Հանրապետությանը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի  Խնձորեսկ գյուղում գտնվող 0,1 հեկտար հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին» թիվ 17-Ա որոշումը։
  3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(844.52 Կբ)
(1.51 Մբ)
(1.16 Մբ)
(303.09 Կբ)
(5.82 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner