Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի օգոստոսի 25-ի №01/05/06065 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 1-ին փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող 0,1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողատարածքն (վկայական՝ N 13032023-09-0062) առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք կառուցելու նպատակով, անհատույց սեփականության իրավունքով օտարել (նվիրաբերել) Հայաստանի Հանրապետությանը:
- Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում գտնվող 0,1 հեկտար հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանն օտարելու մասին» թիվ 17-Ա որոշումը։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|