Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <Զանգեզուր> թերթի խմբագրի 23.02.2015թ-ի գրությունը և և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի) անհատույց օգտագործման նպատակով, աշխատանքային գործունեություն իրականացնելու համար <ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԹԱԼԻՍՄԱՆ> ՍՊԸ-ին / <Զանգեզուր> թերթ/ տրամադրել 16քմ մակերեսով 1 սենյակ՝ 3 տարի ժամկետով:
2. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: