Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63 -րդ հոդվածի կետերով, 66 -րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ, 34.2, 35.բ կետերը, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարություն 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի բ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը
1. Մաշտոցի փողոցի թիվ 151/5 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող 17.4քմ հողատարածքը և հողատարածքում կառուցված 17.4քմ արտաքին /10.9քմ ներքին/ մակերեսով հասարակական շինությունը /ծածկագիր 09-003-0231-0055-001 վկայական N 07052013-09-0013/ օտարել Տրգրան Աղաբեկյանին, 1քմ շինության գինը` 9900դրամ, շինության տակ գտնվող 1քմ հողի գինը` 810 դրամ: 2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3. Որոշման ծախսերը կատարում է գնորդը:
|