Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Տալ համաձայնություն 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմված Գորիս համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի:
- Համայնքի ղեկավարին՝ Գորիս համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
|