Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ԱՐԻ ԽՆՁՈՐԵՍԿ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ-ի նախագահ Նարեկ Ադամյանի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի դիմումը․
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոց թիվ 60 հասցեում գտնվող մշակույթի տան երկրորդ հարկից 45.1 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մեկ տարի ժամկետով տրամադրել «ԱՐԻ ԽՆՁՈՐԵՍԿ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ, որը ՀԿ-ի կողմից կօգտագործվի որպես արվեստի կենտրոն:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|