Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով
1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2016 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ 27-Ա որոշման N 18 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն կից հավելվածի: