Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, Գորիս համայնքի ավագանու 2025թ. հոկտեմբերի 10-ի թիվ 137-Ա որոշումը և Գորիս համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 17-ին կազմակերպած մրցույթի թիվ 06 արձանագրությունը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքում գտնվող 0,614 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության «Այլ հողատեսքը» (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0097-0095, վկայական N 30092025-09-0009) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գոռ Մկրտչյանին։
2. Գոռ Մկրտչյանի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 (տասը) տարի ժամկետով` 45000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: