Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N ----
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԻՆՉԵՎ 3 ՏԱՐԵԿԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՃԱԽՈՂ 12 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ավագանու «Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի» եզրակացությունը

1. Հավանություն տալ «Սոսե» կանանաց հիմնահարցեր» ՀԿ-ի նախաձեռնությանը` ապահովել Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների մինչև երեք տարեկան երեխաների անվճար հաճախումը համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որոնց ծնողներից մեկը, կամ միակ ծնողը, կամ որդեգրողը, կամ խնամակալը չեն օգտվում և չեն օգտվել պետական նպաստների մասին ՀՀ օրենքով սահմանված երեխայի խնամքի նպաստից և տվյալ պահի դրությամբ չեն աշխատում:
2. Հանձնարարել Գորիս համայնքի ավագանու «Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին»` «Սոսե» կանանաց հիմնահարցեր» ՀԿ-ի հետ համատեղ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել և համապատասխան հիմնավորումներով Գորիս համայնքի ղեկավարին ներկայացնել մինչև 12 անապահով ընտանիքների մինչև երեք տարեկան երեխաների ցանկը, որոնք պետք է օգտվեն արտոնությունից
3. Առաջարկել համայնքի ղեկավարին` 2013թ-ի համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ և նախատեսել համապատասխան ֆինանսական միջոցներ  նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների մինչև երեք տարեկան երեխաների վարձավճարների փոխհատուցման համար:
4. Հանձնարարել Գորիս համայնքի ավագանու «Գիտության, կրթության, սոցիալական, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովին»`  Գորիս համայնքի ավագանուն եռամսյակը մեկ`  ներկայացնել տեղեկանք  վերը նշված արտոնությունից օգտված ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ` մինչև յուրաքանչյուր եռամսյակի հաջորդող ամսվա տասնհինգը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner