Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի որոշման քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը.
1) Մենուա Հովսեփյան - համայնքի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ, աճուրդավար, 2) Արմեն Ավետիսյան - աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ, 3) Գարեգին Փարսյան - աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ, 4) Մերի Թովմասյան - աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ, 5) Լուսինե Միրզոյան - աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ, արձանագրող, 6) Սամվել Մաքունց - համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |