Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229-Ն որոշմամբ և հիմք ընդունելով անհատ ձեռնակատեր Սյուզաննա Աբրահամյանի (ՀՎՀՀ 78214987) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանի կողմից 2025 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: