Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի N 01 //00934-2021 - 15/02/2021 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,5 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-076-0102-0001, 0,4709 հա պտղատու այգի և 09-076-0102-0002, 0,0291 հա արոտավայր) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ պաշտպանական կարիքների համար:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,5 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-077- ) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ պաշտպանական կարիքների համար:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: