Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 09
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՐԱՀՈՒՆՋ ԳՅՈՒՂԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8/1 ՀԱՍՑԵԻ 0,03997 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀԱՅԿԱՆՈՒՇ, ԳԱՌՆԻԿ, ԱՆՆԱ, ՎԱԼԵՐԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Վալերիկ Մանուչարյանի 2024 թվականի նոյեմբերի 18-ի դիմում-խնդրանքը

  1. Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 12-րդ փողոցի թիվ 8 հասցեում Հայկանուշ, Գառնիկ, Աննա, Վալերիկ Մանուչարյաններին  և Սուսաննա Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,03997հա  (կադաստրային ծածկ. 09-110-0002-0089) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայկանուշ, Գառնիկ, Աննա, Վալերիկ Մանուչարյաններին  և Սուսաննա Օհանջանյանին՝ 134700 (մեկ հարյուր երեսունչորս հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
  2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(754.00 Կբ)
(1.51 Մբ)
(690.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner