Այսօր: Ուրբաթ, 20 Մայիսի 2022թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 
Խնդիր → Մշակույթ
Համառոտ նկարագրություն` Գորիիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին Առաջարկ-դիմում՝ Հարգարժան պարոն Առուշանյան, շնորհավորում եմ Ձեզ Հայոց փառապանծ Բանակի 29-ամյակի առթիվ:Պետությանն ու մեր ժողովրդին սատար լինելու դեպքում՝ Ձեզ նման հայրենատեր հայորդիների հետ,մենք դեռ հաղթանակներ տոնելու ենք,պարզապես պիտի լինել միասնական,ինչպես նշել եք Ձեր շնորհավորական ուղերձում: Հիմա առաջարկս. Ըստ ավանդույթի հնում հայերը Նավասարդյան օրերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։Նավասարդյան խրախճանքի օրերին ամենահետաքրքիրը երգն ու պարն էր։ Տեղի էին ունենում նաև մրցումներ ու մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունները:Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Առաջարկում եմ, այս տարի' օգոստոսի 11_ին, կազմակերպեք այսպիսի տոն հայերի համար Շուռնուխ գյուղում,ի ցույց աշխարհի և հարևան դավադիր ազերու։Թող այդ օրը հնչի հայկական դուդուկը,փչի զուռնան,զարկի դհոլը և հայի բոցաշունչ ոգին խոսի պարի լեզվով' Սասնո քոչարին,Մշո խռը արթնացնի սյունյաց հսկա սարերին խորը նիրհից,ալեկոծի սյունյաց մայր գետերն ու լճերը։Թող այդ օրը լինի համայն հայության միասնականության օր հայոց օրացույցում և թող այդ տոնը սկսվի Սյունիք աշխարհից։Գիտակցում եմ,որ ուրախանալու պատճառ հայը այսօր չունի,բայցևայնպես, ծնկելու, վհատվելու իրավունք էլ չունի։ -Սուգը հավերժ է,եթե պայքար չկա,- Մովսես Գորգիսյանի այս խոսքերն ամենուր պիտի առաջնորդի հային, պատգամի չլացել, պատրաստվել պայքարի՝ սրով,խելքով,գրքով և Առաքելական Սուրբ եկեղեցու ապրեցնող հավատով:Վստահ եմ,մի հայտարարությունն էլ բավարար է,որ մարդիկ պատրաստվեն։ Նաև այսպիսի առաջարկ օրվան համահունչ. 1.Ամեն ոք իր բարիքը,իր ստեղծածը ներկայացնի։ 2.Նկարների,ձեռքի աշխատանքների,քանդակների ցուցահանդես վաճառք,որի հասույթը փոխանցվի զինվորների ապահովագրության հիմնադրամին։ 3.Գորիս խոշորացված համայնքի բոլոր դպրոցներում հայտարարել մրցույթ' «Նավասարդի տոնն այսօր» թեմայով։Լավագույն շարադրություն գրած 3 աշակերտներին խրախուսել: 4.«Շուռնուխի ճարտարապետական դիմագիծը»_ թեմայով մրցույթ ։Լավագույն նախագիծը փորձել կյանքի կոչել Սյունեցի բարերաների միջոցներով։ 5.«Եկեղեցին և հայը»_թեմայով քանդակի կամ հուշակոթողի մրցույթ։Ընտրված քանդակը տեղադրել Շուռնուխ համայնքի մուտքի մոտ և բացումն անել այդ օրը։ 6.Տոնին մասնակցել ցանկացողները իրենց հետ բերեն մեկ գիրք,որը կնվիրեն Շուռնուխի գրադարանին։Ինքս պատրաստ եմ մեր անձնական գրադարանից նվիրել գրքեր: Սիրով ՝Հայաստան. 28.01.2021թ հ/գ. Ներեցեք ,որ այստեղ եմ գրել ,պարզապես ցանկություն-առաջարկ է ՝ լավագույն քաղաքապետներից մեկին,ում կարողությունների վրա վստահ եմ և հիացած եմ Նրա հայի տեսակով ու կամքով:Կազմակերպեք,ինչպես ինքներդ ճիշտ կգտնեք,եթե հնարավոր լինի սիրով կմասնակցեմ:
Խնդրի հասցեն` Շուռնուխ համայնք
Ներկայացման ամսաթիվ` 01/02/2021 16:00
Կարգավիճակ` Ընդունված է
Խնդիրը ներկայացնող՝ Հայաստան Ենգոյան


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner