Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ, 70-րդ և 72-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ և 32-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 4-ի թիվ 74-Ա <Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին> որոշման N-1 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն կից հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2015թ. ապրիլի 21-ի թիվ 27-Ա <ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2012թ-ի դեկտեմբերի 4-ի թիվ 74-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու և 2014թ-ի դեկտեմբերի 22-ի թիվ 34-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին> որոշումը: |