Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, 90-րդ հոդվածի 3-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայ առաքելական եկեղեցի Սյունյանց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանի 2022 թվականի հունիսի 20-ի գրություն 1. Հայ առաքելական եկեղեցու Սյունյանց թեմի Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվության կողմից <<Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վերապ>> տոնին նվիրված ուխտագնացություն դեպի Վահանավանք կազմակերպելու նպատակով,Գորիս համայնքի 2022թ-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից տրամադրել 870.000 (ութ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործաույթների իրականացումը: |