Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի  և Հայաստանի Հանրապետության կառավարության  «Հողագրունտի հանույթի կարգ  սահմանելու մասին»   2019 թվականի մայիսի 10 N 572-Ն  որոշման պահանջներով, հիմք ընդունելով <<Ապառաժ>> ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Դավիթ Մարտիրոսյանի 2020 թվականի  սեպտեմբերի 10-ի թիվ 3014 դիմումը և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝  կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0     
- Տալ համաձայնություն Գորիս  համայնքի  Շուռնուխ բնակավայրի վարչական տարածքում,  Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական մայրուղու 265-270կմ հատվածում 0,24444հա մակերեսով  հողատարածքում 12000խմ  հողագրունտի  հանույթի աշխատանքներ իրականացնելու համար:
 
- <<Ապառաժ>> ՍՊԸ-ին  վարձակալությամբ, առանց մրցույթի տրամադրել 0,24444հա հողատարածք, 1քմ հողատարածքի վարձավճար սահմանել 25 ՀՀ դրամ, 6 ամիս ժամանակահատվածով:
 
-  Հողագրունտի մեկ խոր. մետրի արժեքը  սահմանել 50 ՀՀ դրամ: 
 
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  
 
 
   |