Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, 90-րդ հոդվածի 6-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով,
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ/տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 15.0 մլն ՀՀ դրամով և ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի զարգացման հնգամյա և տարեկան աշխատանքային պլաններով 2024 թվականի ընթացքում իրականացվող կապիտալ ծրագրերի և միջոցառումների իրականացման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։