Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 161-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ԻՎԱՆՅԱՆՍ» ՍՊԸ–ի տնօրեն Արմեն Իվանյանի (ՀՎՀՀ 09219369) հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել «ԻՎԱՆՅԱՆՍ» ՍՊԸ–ի կողմից 2023 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 28/2 հասցեում գտնվող տաղավարում հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: