Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշուման 1-ին կետի 4-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Վարդան Արզումանյանի 2024 թվականի նոյեմբերի 22-ի դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Ակներ գյուղի 15-րդ փողոցի թիվ 11 հասցեում Վարդան Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող անասնապահական համալիրի և հողատարածքի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 0,1440հա (կադաստրային ծածկ. 09-024-0217-0073) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Վարդան Արզումանյանին 130000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|