Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 34-րդ, 54-րդ, 63-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 33-րդ, հոդվածներով և հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Որոշման 1-ին կետի բ) ենթակետի ծախսերի գծով՝ «483085.4» թվերը փոխարինել «551307.07» թվերով (483085.4 հազ. դրամ+68221.67 հազ. դրամ տարեսկզբի ազատ մնացորդ):
2. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 86-Ն որոշմամբ հաստատված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն կից հավելվածների: |