| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  28  հոկտեմբերի  2022 թվականի N 144-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով 
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գ.Աշոտի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 76-Ա որոշման 1-ին կետում «166,0քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքը և շինությունը» բառերը փոխարինել «0.0166հա ընդհանուր մակերեսով հողատարածքը և հողատարածքի վրա գտնվող 123.5քմ տարածքը» բառերով:
 
-  Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
 
  | 
 Կողմ -12  ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵՆՈՒԱ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԳԱՐԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(4.69 Կբ)
  |  
  | 
(145.12 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |