Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 03
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1. 2025 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 9-րդ փողոց, 1-ին նրբանցք թիվ 13 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,05454հա հողատարածքը (ծածկ. 09-055-0115-0014)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 700 ՀՀ դրամ: 

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղի 12-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,0303հա հողատարածքը (ծածկ. 09-045-0059-0012)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ: 

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի 5-րդ փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.05հա հողատարածքը (ծածկ. 09-110-0003-0003)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ: 

4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Վերիշեն գյուղի 12-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.1հա հողատարածքը (ծածկ. 09-096-0069-0035)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ: 

 5Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Վերիշեն գյուղի 20-րդ փողոցի թիվ 26 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.12հա հողատարածքը (ծածկ. 09-096-0115-0065)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ: 

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(9.70 Մբ)
(15.02 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner