Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ 1. Համաձայնություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի մասնակցությանը «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ ենթադրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |