|  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.8–րդ բաժնի 3-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու  մասին» թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի  4-րդ և 8-րդ կետերով և հաշվի առնելով Գորիս համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,   
Անվանափոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի «Յոլյան փողոց նրբանցք»-ը՝  «Յոլյան փողոց 2-րդ նրբանցք»՝ համաձայն հավելված 1-ի:Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |