Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, «ՀՀ-ում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» 02.02.2002թ. թիվ 88 որոշումը և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Արա Միրումյանի 2025 թվականի օգոստոսի 18-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 12/37 հասցեում Արա Միրումյանին սեփականության իրավունքով պատկանող 09-003-0101-0030 կադաստրային ծածկագրով 0,00267հա բնակելի կառուցապատման հողամասի և հողամասի վրա առկա 43,6քմ մակերեսով ավտոտնակի գործառնական նշանակությունները փոխել՝ հողամասը՝ որպես հասարակական գործառնական նշանակության և ավտոտնակը որպես գրասենյակ։
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|