Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից ընդհանուր մակերեսով 1,3600 հա հողատեսքը / որից 0,0257հա վարելահող և 1,3343 հա արոտավայր/ (կադաստրային ծածկագիր՝ 09-076-0050) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակությամբ, բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|