Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



10 նոյեմբերի 2025 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԹԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.15208 ՀԵԿՏԱՐ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԵՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» թիվ 1328-Ն, հաշվի առնելով, որ Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի 7-րդ փողոց թիվ 15 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ՀՀ ԿԿ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N ԱՏ-31102025-09-0540 տեղեկանքը և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Գորիսի ներկայացուցչության 2025 թվականի սեպտեմբերի 17-ի  N գր-475 գրությունը և Երեմ Միքայելյանի լ/ա Վրեժ Միքայելյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի դիմումը

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի 7-րդ փողոց թիվ 15 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Երեմ Բենիկի Միքայելյանի /ծնված 10․02․1957թ․/ իրավունքը վերականգնել -----քմ մակերեսով բնակելի տան ու  դրա զբաղեցրած և սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված  0.15208հա մակերեսով հողամասի նկատմամբ և համարել նրա սեփականությունը: 
  2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետականգրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner